Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: Այս մասին հայտնում է Վրաստանի ճանապարհային վարչությունը:
Ավելի վաղ բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում էր կցորդով և կիսակցորդով տրանսպորտի երթևեկությունը:
Այս պահին երթևեկությունը լիովին ազատ է: Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է ձնեպաշտպան թունելներով:
Կցորդով և կիսակցորդով, ինչպես նաեւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար երթեւեկությունն իրականացվում է միակողմանի կարգով: