Փետրվարի 24-ից 28-ը Բաթումիում անցկացվեց Վրաստանի բռնցքամարտի պատանիների 2021 թ.-ի առաջնությունը: Ախալքալաքի մարզահամալիրի սաները մեդալներով են վերադարձել: Վեց մասնակիցներից երեքը նվաճել են մրցանակային տեղեր:
Բռնցքամարտի առաջնությանը մասնակցում էին Վրաստանի տարբեր շրջաններից շուրջ 120 մարզիկներ: Ախալքալաքից մասնակցում էին 6 բռնցքամարտիկներ՝ Գոռ Այվազյանը, Վիգեն Փիլոսյանը, Սամվել Ղազարյանը, Արմեն Խաչատրյանը, Ստեփան Զոփունյանը և Էդուարդ Ստեփանյանը:
Լավագույն բռնցքամարտիկներին իրավունք կտրվի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվելու է ամռանը՝ Բաթումիում: Բաթումիում կայացած մրցումների արդյունքում ախալքալաքցի Գոռ Այվազյանն ընդգրկվել է այն մարզիկների ցանկում, ովքեր կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար: Գոռ Այվազյանը Վրաստանի առաջնությունում 46 կգ քաշային կարգում գրավել է 1-ին հորիզոնականը: Գոռի հետ միասին մրցանակայի հորիզոնականներ են նվաճել ևս երկու մարզիկներ: Վիգեն Փիլոսյանը՝ 63 կգ քաշային կարգում, իսկ Սամվել Ղազարյանը՝ 70 կգ քաշային կարգում գրավել են 3-րդ պատվավոր հորիզոնականը:
Նշենք, որ Գոռ Այվազյանն առաջին իսկ ռաունդներում պարտության է մատնել իր մրցակիցներին:
Այս առաջնությունում առաջին տեղը գրաված մարզիչ Գագիկ Էլիզբարյանի խոսքով, նա կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, մրցանակայի տեղեր գրաված մնացած բռնցքամարտիկները կընդգրկվեն Վրաստանի ազգային հավաքականի կազմում: