Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 897 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 196 մարդ, մահացել է 10 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 284 958 դեպք, այստեղից ապաքինվել է 275 220 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 832:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 24 592 փորձարկում, այդ թվում 18 536-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 6 056-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 3.65% է, վերջին 14 օրվանը՝ 1.94%, վերջին 7 օրվանը՝ 2.32%:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 191 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 892 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 269 անձ