Վրաստանի 2024 թվականի բյուջեում միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա կառավարություններից ստացված դրամաշնորհները կազմում են ընդհանուր դրամաշնորհների գրեթե 57%-ը, մնացածը տարբեր կենտրոնական կառավարական և այլ իրավաբանական անձանց դրամաշնորհներն են։ Այս տվյալները ներկայացնում է bpn.ge-ն։
Երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթի համաձայն՝ 2024 թվականին պետական բյուջեի եկամուտներում դրամաշնորհների չափը կազմել է 266 մլն լարի, որից 129,8 մլն լարին ստացվել է միջազգային կազմակերպություններից, 20 մլն լարին օտարերկրյա կառավարություններից, 1,2 մլն լարին՝ օտարերկրյա իրավաբանական անձանցից։ Կենտրոնական կառավարական կառույցների և իրավաբանական անձանց դրամաշնորհների չափը սահմանվել է 115 մլն լարի։
2024 թվականին Եվրամիության դրամաշնորհը կազմում է 105 միլիոն լարի, որտեղից ամենաշատ միջոցները ծախսվում են հետևյալ ծրագրերի վրա.
Բացի այդ, բյուջեի համաձայն՝ դրամաշնորհների միջոցով կիրականացվեն Քվեմո Քարթլիի կոշտ թափոնների ծրագրերը, պահպանվող տարածքների զարգացման ծրագիրը և այլն։
Սրա հետ մեկտեղ, տարբեր կառավարություններից ստացված 20 մլն լարի դրամաշնորհից 11,5 մլն լարին կծախսվի կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրի վրա, 2,3 մլն լարի կառավարական շենքերի էներգաարդյունավետության ծրագրի համար, 1,5 մլն լարի՝ մասնագիտական կրթական ծրագրի համար և այլն։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո, որը Վրաստանի քաղաքացիական հասարակության, ինչպես նաև միջազգային հանրության կարծիքով՝ հեռացնում է Վրաստանը ժողովրդավարական զարգացումից, Եվրամիությունը, ինչպես նաև որոշ երկրներ հայտարարել են ֆինանսական օգնության դադարեցման մասին։