Կառավարության որոշմամբ, ավտոմեքենաներ ներկրողների համար արտոնյալ ժամկետը կերկարաձգվի:
Մասնավորապես, ըստ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ 2019 թվականի հոկտեմբերի 1-ից 2020 թվականի մայիսի 1-ը ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսազերծման ժամկետը հետաձգվում է մինչև հունիսի 1-ը:
«Ես կցանկանայի ձեզ տեղեկացնել եւս մեկ կարեւոր նորության մասին, որը վերաբերում է մեքենաներ ներկրողների համար սահմանված արտոնություններին: Ինչպես գիտեք, Վրաստանի մաքսային տարածքում 2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի մայիսի 1-ը ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսազերծման ժամկետը հետաձգվել է մինչև այս տարվա մարտի 1-ը: Մենք որոշեցինք հետաձգել այս ամսաթիվը մինչեւ հունիսի 1-ը: Այս արտոնությունը կտարածվի մոտավորապես 19,000 տրանսպորտային միջոցների սեփականատերերի վրա: Կարծում եմ, որ այս որոշումը կնպաստի ոլորտի զարգացմանը և հետհամաճարակային պայմաններում կօգնի ոլորտին արագ վերականգնվել և վերադառնալ վերջին տարիներին եղած ցուցանիշներին», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: