Քաղաքացիների որոշակի կատեգորիաների համար նախատեսված անվճար նոր անձը հաստատող վկայական տրամադրելու ակցիայի շրջանակում` քաղաքացիական ծառայության զարգացման գործակալության նախագահ Զուրաբ Սանիկիձեն նվեր է փոխանցել հարյուր հազարերորդ քաղաքացուն՝ Լևան Ծիկլաուրիին:
«Հոբելյանական» հաճախորդին անձամբ փոխանցվել է Վրաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտի ընթերցողը:
Ակցիայի նպատակն է կատարելագործել ընտրացուցակները, բարելավել գործակալությունների տվյալների բազան և քաղաքացիներին տրամադրել ժամանակակից, հուսալի էլեկտրոնային փաստաթուղթ:
«Ակցիայի նպատակն է առավելագույնս կատարելագործել ընտրական ցուցակները, հուսալի և որակավորված էլեկտրոնային անձը հաստատող վկայականների տրամադրումը: Այս ակցիան վերաբերում է մարդկանց որոշակի կատեգորիաների, մասնավորապես, նրանց, ովքեր չունեն վավեր էլեկտրոնային փաստաթուղթ, և նրանց, որոնց փաստաղթղերի վավերականության ժամկետը կլրանա մինչև նոյեմբերի մինչև 1-ը», – ասում է քաղաքացիական ծառայության զարգացման – գործակալության նախագահ Զուրաբ Սանիկիձեն:
Քաղաքացիների անձը հաստատող վկայականների անվճար տրամադրման ակցիան ընթանում է 2019 թվականից և կշարունակվի մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը: