Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 86-ով՝ հասնելով 224 086-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Պաշտոնական հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 238-ով և հասել 215 893-ի:
Իրականացվել է 3 613 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 142 332-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 492-ի, ևս 1094 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 607 մարդ։