Երեկ՝ փետրվարի 18-ին, Ախալքալաքի Շրջանային ընտրական հանձնաժողովի (ՇԸՀ) նիստում Հասմիկ Մառանգոզյանը վերընտրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Ինչպես նաև վերընտրվել է ՇԸՀ քարտուղար Զուրա Մելիքիձեն:
Ախալքալաքի ՇԸՀ-ի նախագահի և քարտուղարի պաշտոնավարման ժամկետն ավարտվում էր այս տարի: Վրաստանի ԿԸՀ-ն այս թափուր հաստիքների համար հայտարարել էր մրցույթ: Հասմիկ Մառանգոզյանը և Զուրա Մելիքիձեն, փետրվարի 5-ին, մասնակցել են ԿԸՀ –ի մրցույթին և գաղտնի քվեարկությամբ ընտրվել են թիվ 40 մեծամասնական ընտրատարածքի ՇԸՀ-ի անդամ:
Երեկ ՇԸՀ հինգ անդամները վերընտրել են Հասմիկ Մառանգոզյանին որպես մեծամասնական թիվ 40 ընտրատարածքի նախագահ, Զուրա Մելիքիձեն կրկին զբաղեցրել է քարտուղարի պաշտոնը: Հասմիկ Մառանգոզյանը 16 տարի է աշխատում է Ախալքալաքի ընտրական հանձնաժողովի նախագահ:
Ախալքալաքի ՇԸՀ -ն ունի 5 մշտական անդամ: Նրանք են՝ նախագահ Հասմիկ Մառանգոզյանը, փոխնախագահ Պաատա Փանջակիձեն, քարտուղար Զուրա Մելիքիձեն, Ալբերտ Թեւանյանը, Ռաֆիկ Կարապետյանը: