«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ, որտեղ այս րոպեներին ընթանում է կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, «Շարժում հանուն Վրաստանի» հասարակական կազմակերպությունը բողոքի ցույց է անում:
Նրանք կոչ են անում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
«Կարևոր չէ, թե ում կկոչեն վարչապետ, դա կլինի Գիորգի Գախարիան, Կոբախիձեն թե մեկ ուրիշը: Սա անօրինական իշխանություն է, և անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, որտեղ վրաց ժողովուրդը իրական կամք կցուցաբերի, և երկիրը կվերադառնա զարգացման ճանապարհին: Այս պարոնները ուրախացնում են իրենց սրտի որդին, դա նշանակություն չունի երկրի և ժողովրդի համար», – հայտարարել է ցուցարար Ալբերտ Մերեբաշվիլին: