Այս տարվա հուլիսի դրությամբ Վրաստանում ապրուստի նպաստ է ստանում մինչև 18 տարեկան 181 352 մարդ։ Այս մասին տեղեկությունը հրապարակված է Սոցիալական ծառայությունների գործակալության կայքում։
Վիճակագրության համաձայն՝ ապրուստի նպաստ ստացողների ամենամեծ թիվը՝ 46 402 անչափահաս, գրանցված է Թբիլիսիում, մինչև 18 տարեկան 30 274 սոցիալական նպաստ ստացող գրանցված է Քվեմո Քարթլիում, իսկ սոցիալական օգնության կարիք ունեցող անչափահասների թվով երրորդ տեղում է Իմերեթին, որտեղ սոցիալական նպաստ է ստանում 19 930 անձ։
Նպաստ ստացող մինչև 18 տարեկան անձանց ամենափոքր թիվը գրանցվել է Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթիում, նրանց ընդհանուր թիվը 1 243 է։
Հարկ է նշել նաեւ, որ սոցիալական նպաստ է ստանում մինչեւ 6 տարեկան 48 548 երեխա։ Դրանցից 11 616 երեխան գրանցված է Թբիլիսիում, 8 130-ը՝ Քվեմո Քարթլիում, իսկ Իմերեթում սոցիալական նպաստ է ստանում 5 393 երեխա։
Բացի այդ, ըստ վիճակագրության, զբաղվածության խթանման պետական ծրագրում ընդգրկված են 6-ից 18 տարեկան տարիքային խմբի 53 196 ներկայացուցիչներ։