Վրաստանի ՀՆԱ-ն՝ 2020 թ. հունվար-հունիս ամիսներին, ըստ թարմացված տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,6%-ով, և ընթացիկ գներով կազմել է 22 մլրդ 273,8 մլն լարի (այս տարվա առաջին կիսամյակի համար 7 մլրդ 352,8 մլն ԱՄՆ դոլար միջին փոխարժեքով): Այս մասին հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ն 12,3% անկում է ապրել` 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ, ներկայիս գներով կազմելով 11 մլրդ 210 մլն լարի (3 մլրդ 572,5 մլն ԱՄՆ դոլար):

Հուլիսի վերջին հրապարակված նախնական տվյալների համաձայն, վիճակագրական ծառայությունը գնահատել է Վրաստանի ՀՆԱ-ի անկումը 2020 թվականի առաջին կիսամյակում 5,8%, այդ թվում՝ երկրորդ եռամսյակում 12,6%, իսկ առաջին եռամսյակում տնտեսության աճի պայմաններում՝ 2,2%:

Ըստ հստակեցված տվյալների, այս տարվա հունվար-հունիս ամիսներին ամենամեծ աճը գրանցվել է առողջապահության և սոցիալական ծառայությունների (13.9%-ով), ինչպես նաև կրթության (9.6%-ով), հանքարդյունաբերության (6.4%-ով), գյուղատնտեսության (4,7%-ով) ոլորտում:

Անկում է գրանցվել մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտում (20,4%-ով), տրանսպորտի և պահեստավորման ոլորտում (17,9%-ով), շինարարության ոլորտում (17,8%-ով), առևտրի ոլորտում (11,2%-ով), ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում (10.8%-ով), վերամշակող արդյունաբերության ոլորտում (6.4%-ով):

ՀՆԱ-ի ճյուղային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկել առևտրին (14,1%) և անշարժ գույքի ոլորտում գործող գործունեությանը (12,8%): Դրան հաջորդում են վերամշակող արդյունաբերությունը (9,7%), գյուղատնտեսությունը (8,6%), պետական կառավարումը (7,1%), շինարարությունը (6,7%), տրանսպորտը և պահեստավորումը (6,4%):

Մեկ հոգու հաշվով ՀՆԱ-ն 2020 թվականի առաջին կիսամյակում կազմել է 5992,6 լարի, ինչը 7,4%-ով ավելին է, քան 2019 թվականի հունվար-հունիսին:

Ինչպես արդեն հաղորդվել էր, հունիսին Վրաստանի կառավարությունը ճշգրտել էր երկրի 2020 թվականի պետական բյուջեն, որի բաղկացուցիչները փոխվել են COVID-19 համաճարակի պատճառով համապատասխան ՀՆԱ-ի կանխատեսվող 4% անկման` նախկինում ակնկալվող 4,5% աճի դեմ:

COVID-19 համավարակի պատճառով Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է 2020 թվականին Վրաստանի ՀՆԱ-ի 4%-ով անկում: Համաշխարհային բանկը ակնկալում է, որ երկրի տնտեսությունը անկում կապրի 4,8%-ով, Ասիական զարգացման բանկը՝ 5%-ով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 5,5%-ով:

Վրաստանի ՀՆԱ-ն 2019-ին աճել էր 5.1%-ով, իսկ ևս մեկ տարի առաջ՝ 4,8%-ով:

Աղբյուրը՝ bizzone.info