Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 223 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 25 626 թեստ, այստեղից 23 733-ը՝ հակամարմինների արագ թեստով և 1 893-ը՝ PCR:

Դրականության ցուցանիշը. օրական` 0,87%, վերջին 14 օրը՝ 1,26%, վերջին 7 օրը՝ 1,16%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 653 915 դեպք: Ապաքինվել է ևս 399 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 634 990:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից ոչ ոք չի մահացել: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 16 794 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 875 495 պատվաստում, օրական՝ 519: