Եղանակային բարդ պայմանների պատճառով (ինտենսիվ ձյուն, ձնաբուք և վատ տեսանելիություն) Վրաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։
Ներկա դրությամբ Ախալքալաք-Կարծախի (Թուրքիայի Հանրապետության սահման) միջազգային նշանակության ճանապարհի 1-36,5 կմ հատվածում արգելվում է կցորդավոր, կիսակցորդավոր և 30-ից ավել նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը: Ճանապարհի մյուս հատվածներում երթևեկությունն ազատ է։
Ինչ վերաբերվում է Նինոծմինդա-Թբիլիսի (Փարվանայի լեռնանցք) ավտոճանապարհին, ինչպես տեղեկացանք Ճանապարհային վարչությունից ներկա պահին բաց է, վարորդներին հորդորում են երթևեկել միայն ձմեռային անվադողերով։
Իսկ մայրաքաղաքում արգելվում է բեռնատար մեքենաների մուտքը։
Հարկ է նշել, որ առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով բարձր է ձնահյուսի վտանգի մակարդակը դեպի ՌԴ տանող ճանապարհին, որի պատճառով այս հատվածներում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: