Հին պետհամարանիշ ունեցող ավտոտրասնպորտային միջոցների վարորդները համարանիշերը նորով կարող են փոխարինել մինչև սույն թվականի մարտի 31-ը։ Այս մասին հայտնում են Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունից:
Գործակալությունը քաղաքացիներին հորդորում է անձամբ դիմել տեղական ծառայություններ, պահպանելով հիգիենայի կանոնները։
Իսկ, թե Ախալքալաքում սպասարկման գործակալությունը աշխատանքները երբ կվերսկսվի, դեռ պարզ չէ։
Օտարերկրյա պետհամարանիշերով մեքենաների վարորդների համար
Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը 2014 թվականի սեպտեմբերի 1-ից սկսել է թողարկել եվրոպական ստանդարտին համապատասխան նոր դիզայնի պետհամարանիշներ` բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ավտոպետհամարանիշի վերին ձախ անկյունում պատկերված է Վրաստանի ազգային դրոշը, ներքևի ձախ անկյունում՝ երկրի նույնականացման կոդը (GE): Համարանիշը պաշտպանելու համար նոր պետհամարանիշների վրա կիրառվում է հակակեղծիքային հոլոգրամ՝ պետական զինանշանի պատկերով, այն գտնվում է աջ կողմում: Եվրոպական չափանիշներին համապատասխան, օգտագործվում են նաև պաշտպանական այլ մեխանիզմներ: Փոխվել է նաև թվերի և լատինական սիմվոլների կարգը՝ կենտրոնում երեք թվանշան է, իսկ երկուական տառերը տեղակայված են թվերից ձախ և աջ: