Կորոնավարակի համաճարակի տարածումից մինչ օրս Ախալքալաքում հաստատվել է 327 դեպք։ Գրանցվել է վարակից մահվան երկու դեպք։ Վերջին ամսվա պաշտոնական վիճակագրությունից կարելի է ենթադրել, որ վիրուսը մեր շրջանում նահանջում է։

Վրաստանում կորոնավարակի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, իսկ Ախալքալաքում՝ նույն թվականի հոկտեմբերի 2-ին։

Վերջին ամիսներին կորոնավարակով վարակման դեպքերն Ախալքալաքում օր-օրի նվազում են։ Հունվարի 4-ից մինչև հիմա ընդհանուր գրանցվել է կորոնավարակի 14 նոր դեպք։ 2021 թվականին ամենաշատ՝ 3 դեպք գրանցվել է հունվարի 12-ին։

Հունվար ամիսից մինչև հիմա Ախալքալաքի Առողջապահական կենտրոնում կատարավել է 1 544 հակամարմինների և 495 PCR թեստ։

Կորոնավարակից մահվան առաջին դեպքը երկրում գրանցվել է ապրիլի 4-ին, իսկ Ախալքալաքում՝ հոկտեմբերի 25-ին։ Մահացել էր Ախալքալաքի շտապ օգնության աշխատակիցը, ում մոտ կորոնավարակ էր հաստատվել 2020 թվականի հոկտեմբերի 19-ին։

Վրաստանում այս պահի դրությամբ հաստատվել է 267 313, վերջին 24-ժամում՝ 365 դեպք։ Ընդհանուր առողջացածների թիվը կազմում է՝ 260 266-ը, վերջին 24 ժամում 539։ Երկում նոր կորոնավարակից մահացել է 3 399 մարդ, մահվան 9 դեպք գրանցվել է վերջին 24 ժամվա ընթացքում։

Ախալքալաքում այս պահի դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 26 մարդ։

Երկրում վարակի տարածման դրականության ցուցանիշը օրական 2.53% է կազմուն, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.8%, վերջին 7 օրվանը՝ 2,4%:

Ներկա դրությամբ ամբողջ աշխարհում հաստատվել է նոր կորոնավարկի 110 120 130 դեպք, դեպքերի քանակաով առաջի հորիզոնականում է ԱՄՆ՝ 28 381 220 դեպք, երկրորդ հորիզոնականում է գտնվում Հնդկաստանը՝ 10 937 320, հաջորդ երկիրը Բրազիլիան է՝ 9 921 981 դեպքով, չորրորդ հորիզոնականում է Ռուսաստանի Դաշնությունը՝ 4 112 151 դեպքով, և հնգյակը եզրափակում է Միացյալ թագավորությունը՝ 4 058 468 դեպք։