Այսօր, հուլիսի 25-ին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի աշխատակիցները ստացել են 4 ամիս չստացած աշխատավարձերը: Այս մասին Jnews-ին հայտնեցին երկաթգծի աշխատակիցները:
«Երեկ և այսօր մաս-մաս, բայց ամբողջ գումարը փոխանցեցին: Հիմա մենք շարունակում ենք աշախատել: Ամեն ինչ հարթվեց, միայն այս՝ հուլիս ամսվա աշխատավարձը չենք ստացել, դա էլ մինչև ամսվա վերջ կուղարկեն», – Jnews-ի հետ զրույցում ասաց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի աշխատակից Աշխարհաբեկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին երկաթուղու շուրջ 120 աշխատակիցներ բողոքի ակցիա էին իրականանցում և, ի նշան բողոքի՝ նստել էին երկաթգծի ռելսերի վրա: Սկսվել էր բանակցություններ: Բանն այն է, որ երկաթգծի աշխատակիցները 3-4 ամիս է աշխատավարձ չէին ստացել: Ցուցարարները ցույցը դադարեցրին միայն այն ժամանակ, երբ «Ադրբեջանական երկաթուղիների» վրացական մասնաճյուղի ղեկավար Ազամաթ Բագիրովը, «Դեմիրյոլ» ընկերության հետ բանակցություններից հետո, խոստացավ, որ մինչև հուլիսի 24-ին նրանք կստանան չվճարված աշխատավարձերը:
Ախալքալաքում վագոնների վերաբեռնումը շարունակվում է (Photo)
Աշխատակիցները ստացան 100%-ոց խոստում. Վաղը, ժամը 14:00-ին նրանք կստանան աշխատավարձերը
Ախալքալաքի կայարանում ցուցարարները կանգնեցրել են Թուրքիայից եկող բեռները
Աղունիկ Այվազյան