Հանվում է տաքսով ուղևորվելու ժամանակ երկու ուղևոր տեղափոխելու սահմանափակումը: Որոշումը կառավարությունը կայացրել է այսօր՝ մարտի 24-ին:

Կառավարության համապատասխան հրամագրում նշված է, որ երթևեկության ժամանակ ինչպես վարորդը, այնպես էլ ուղևորները պետք է շնչադիմակ կրեն:

Հարկ է նշել, որ տաքսով երկու ուղևորից ավելի մարդ տեղափոխելու արգելքը գործում էր արդեն մեկ տարի: Կարգը խախտելու համար տուգանք էր սահմանված 2000 լարիի չափով: