2021 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է իրականացնել երեք ենթակառուցվածքային աշխատանք, ընդհանուրը 3 713 976 լարիի չափով:
Այս նախագծերի համար նախատեսված ընդհանուր գումարից տեղական բյուջեն հատկացնում է 248 925 լարի, իսկ 2 837 651 լարին պետական բյուջեից է:
Նախագծերը, որոնք իրականացվում են պետական բյուջեից.
1. Ալաթուման-Բեժանո ճանապարհի վերականգնում՝ 1 647 711 լարի,
2. Գոգաշեն գյուղում մանկապարտեզի կառուցում՝ 740 420 լարի,
3.Ախալքալաք-Կարծախ-Վաչիան-Հոկամ-Ազմանա-Քարսեպ-Ափնիա-Գոգաշեն ճանապարհի ասֆալտապատումը 9.3 կմ-ից մինչև Քարսեպ գյուղ, 3 325 845 լարի ընդհանուր արժեքով:
Նշենք, որ պետական նախագծերի առնվազն 5% -ը հատկացնում է տեղական բյուջեն: