Հայաստանում փետրվարի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 169 255-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 88-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության արդյունքում։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 147 դեպք կա, այլ պատճառով՝ 792։

Ապաքինվել է ևս 90 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 161 105 է։ Փաստացի բուժվողների թիվը 4211 է։

Փետրվարի 14-ին 2 802 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 684 640 թեստավորում։