«Ենթադրում եմ, որ մենք մոտենում ենք գագաթնակետին, և մոտ 3 շաբաթվա ընթացքում աճ կգրանցվի, բայց ոչ կտրուկ», – «Պալիտրանյուս»-ի «Հատուկ նախագիծ COVID-19» ծրագրի եթերում հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Ինչպես նշել է Ցերցվաձեն՝ եթե պահպանենք վարակի աճի ներկայիս տեմպը, առողջապահության ոլորտը հեշտությամբ կհաղթահարի դա:
«Մենք չգիտենք, արդյոք կորոնավիրուսը կունենա սեզոնայնություն: Այս ամբողջը ենթադրություն է, ոչ ոք չգիտի, թե արդյո՞ք արդեն հիվանդության գագաթնակետը եղել է, թե այն կլինի ապագայում, և առհասարակ, ինչպիսին կլինի այն՝ կլինի շատ դրամատիկ և կտրուկ, թե կլինի բարձրավանդակի տեսքով, ոչ ոք չգիտի: Ենթադրում եմ՝ մենք մոտ ենք գագաթնակետին, և մոտ 3 շաբաթվա ընթացքում կլինի աճ, բայց ոչ կտրուկ աճ: Դա կլինի նույն տեմպերով, ինչ վերջին երկու շաբաթվա ընթացքում էր: Սա շատ լավ է, եթե մենք պահպանենք այս աճի տեմպը, ապա Վրաստանի առողջապահությունը հեշտությամբ կհաղթահարի, և շուտով հնարավոր կլինի վերացնել բոլոր սահմանափակումները, որոնք լուրջ անհանգստություն են առաջացնում մարդկանց մոտ:
Ենթադրում եմ, որ առաջիկա 3-4 շաբաթվա ընթացքում ամեն օր մոտ երկու-երեք տասնյակ մարդ կվարակվի, և այս դեպքում մենք պետք է պահպանենք այս իրավիճակը, որն այսօր տիրում է Վրաստանում: Լավ կլինի, եթե հիվանդների թիվը չգերազանցի 1000-ը», – ասել է Ցերցվաձեն: