2020 թվականին Վրաստանում տարիքային կենսաթոշակ և սոցիալական նպաստ ստացողների թիվը գերազանցել է 958,3 հազարը, ինչը երկրի ընդհանուր բնակչության մեկ քառորդից ավելին է:
«Սաքստատ»-ի տվյալների համաձայն՝ 2020 թվականին սոցիալական նպաստ ստացողների թիվը կազմել է 174 612 մարդ: Նրանցից 35%-ը կանայք են, 65%-ը՝ տղամարդիկ:
Սոցիալական փաթեթներից օգտվողների 72,5%-ը սահամանափակ կարողություններ ունեցող անձինք են, 12,6%-ը՝ ընտանիքի կերակրողին կորցրածները, 8,9%-ը՝ պատերազմի վետերաններն են, 5,7%-ը՝ պետությունից փոխհատուցում ստացող անձինք, 0,3%-ը` այլ տեսակի սոցիալական փաթեթներ ստացողները:
2020 թվականին սոցիալական փաթեթներ ստացողների ամենամեծ թիվը գրանցվել է Թբիլիսիում՝ 26,7%, Իմերեթիում՝ 17,1%, Աջարիայում՝ 11,1%:
2020 թվականին սոցիալական նպատակային ծրագրերի տվյալների բազայում գրանցված ընտանիքների թիվը կազմել է 330 943, իսկ կենցաղային նպաստ ստացող ընտանիքների թիվը՝ 146 619:
Երկրում կա 783 705 կենսաթոշակառու, որից 71%-ը կանայք են, իսկ 29%-ը՝ տղամարդիկ: Թոշակառուների ամենամեծ թիվը գրանցված է Թբիլիսիում՝ 29,2%, 16,4%-ն ապրում է Իմերեթիում, Սամեգրելոյում և Զեմո Սվանեթիում` 10,8%-ը, Քվեմո Քարթլիում` 9,7%-ը, Կախեթիում` 9%-ը:
Վրաստանում ընթացիկ տարվա հունվարի 1-ից, տարիքային կենսաթոշակ ստացողների կենսաթոշակային գումարն աճել է:
Մինչև 70 տարեկան կենսաթոշակառուները ստանում են 240 լարի, իսկ 70-ից բարձր անձինք՝ 275 լարի: Վրաստանի բյուջեում կենսաթոշակների համար հատկացվել է 2,6 միլիարդ լարի:
2020 թվականին կենսաթոշակի չափը կազմում էր 220 լարի, իսկ 70 տարեկանից բարձր կենսաթոշակառուների համար՝ 250 լարի:
Կենսաթոշակների ինդեքսավորման նոր կանոնակարգի համաձայն, վճարների չափն ամեն տարի աճելու է: Մասնավորապես, 70 տարին չլրացած կենսաթոշակառուների համար կենսաթոշակը կաճի` հաշվի առնելով գնաճը, իսկ 70-ից բարձր կենսաթոշակառուների համար` և գնաճը, և տնտեսական աճի 80%-ը:
Այսօրվա դրությամբ, Վրաստանում տարիքային կենսաթոշակը տրվում է 60-ից բարձր կանանց և 65-ից բարձր տղամարդկանց: