Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 1 791 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Մինչև այսօր Վրաստանում ընդհնաուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 40 727 դեպք: Ապաքինվել է ևս 2 413 պացիենտ, իսկ ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 25 104 պացիենտ:

Կորոնավարակից երկրում մահացել է ևս 28 պացիենտ, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 335 մարդ:
Կարանտինում է գտնվում 3 007 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է գտնվում 29 565 մարդ:

Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում բացահայտվել էր կորոնավարակի 1 673 նոր դեպք, ապաքինվել՝ 2 881 պացիենտ: