Վրաստանի կառավարությունը դատապարտել է ահաբեկչական հարձակումները, որոնք տեղի են ունեցել Բրյուսելում:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին գրավոր հայտարարությամբ` «Վրաց ժողովրդի անունից ցավակցեց Բելգիայի կառավարությանն ու ժողովրդին»:

«Բոլոր երկրները պետք է աշխատեն միասին, որ կարողանանք ապահովել մեր երկրների և մարդկության խաղաղ ապագան», – հայտարարել է նախագահը:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գրավոր հայտարարության մեջ ասվում է. «Սա դաժանագույն հանցագործություն է, որին պետք է դիմակայի ամբողջ աշխարհը և տա համապատասխան արձագանք: Այս պայքարում Վրաստանը ամբողջ աշխարհի կողքին է: Ցավակցում եմ Բելգիայի կառավարությանը և ժողովրդին, և այս դժվարին ժամանակներում մաղթում եմ ոգու արիություն և տոկունություն»:

Բացի այդ, Վրաստանում խստացվել է անվտանգության միջոցները մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից հետո, որի հետևանքով եղան զոհեր: Ըստ Վրաստանի Ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված տեղեկությունների, խստացված է անվտանգության միջոցները երկրի սահմաններին և օդանավակայաններում, և բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներում:

«Հաշվի առնելով առկա ռիսկի գործոնները, իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ», – ասվում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Նաև հայտնի է, որ պարեկային ոստիկանությունը, ամբողջ երկրի մասշտաբով, և ամբողջ տարածքում «օգտագործում է անվտանգության բարձր միջոցները` ապահովելու համար հասարակության անվտանգությունը»:

Էդիտա Բադասյան