Գիորգի Կվիրիկաշվիլին, ով նորից ներկայացվել է Վրաստանի վարչապետի պաշտոնին, հայտարարել է կառավարության անդամների թեկնածուների անվանացանկը:
Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է կառավարության ապագա կազմը, որին իններորդ գումարման խորհրդարանի պատգամավորները պետք է վստահություն հայտնեն: Վրաստանի կառավարությունը Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ հրաժարական է տվել նոյեմբերի 18-ին, իններորդ գումարման խորհրդարանի լիազորությունների ճանաչումից անմիջապես հետո:
Հաջորդ օրը, նախագահը ներկայացրեց Կվիրիկաշվիլին վարչապետի պաշտոնին: Իսկ Կվիրիկաշվիլին առաջարկում է ձևավորել նոր կառավարությունը հետևյալ կերպ.
Վրաստանի առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար` Դմիտրի Կումսիշվիլիի
Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար` Կախա Կալաձե
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար` Գիորգի Գախարիա
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար` Զուրաբ Ալավիձե
Եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման պետնախարար` Վիկտոր Դոլիձե
Վրաստանի Արտաքին գործերի նախարար` Միխայիլ Ջանելիձե
Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարար Դավիթ Սերգեենկո
Փախստականների վերաբնակեցման և Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված անձանց հարցերով նախարար` Սոզար Սուբար
Վրաստանի Կրթության և գիտության նախարար` Ալեքսանդր Ջեջելավա
Գյուղատնտեսության նախարար` Լևան Դավիթաշվիլի
Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար` Միխայիլ Գիորգաձե
Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար` Տարիել Խոչիկաշվիլի
Պաշտպանության նախարար` Լևան Իզորիա
Արդարադատության նախարար` Թեա Ծուլուկիանի
Ներքին գործերի նախարար` Գիորգի Մղեբրիշվիլի
Պատիժների իրականացման և պրոբացիայի նախարար` Կախի Կախիշվիլի
Բնապահպանության և բնական պաշարների նախարար` Գիգլա Աղուլաշվիլի
Հաշտեցման և քաղաքացիական հավասարություն պետնախարար` Քեթևան Ցիխելաշվիլի
Կվիրիկաշվիլին որոշել է վերացնել սփյուռքի հարցերով պետնախարարի ապարատը, այդ կառույցը կմիանա Արտաքին գործերի նախարարությանը: Այժմ նախարարների նոր կաբինետը Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ և կառավարության ծրագիրը, պետք է հաստատի օրենսդիր մարմինը:
Նյութը արտատպված է sputnik-georgia.ru-ից: