Այսօր՝ հունվարի 30-ին, Ախալքալաքում կորոնավարակի մեկ դեպք է հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 514: Ընդ որում 326-ը՝ Ախալքալաքում, իսկ 148-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 20 նոր դեպք։
Ադիգենի՝ 8,
Ասպինձա՝ 0,
Ախալցիխե՝ 6,
Ախալքալաք՝ 1,
Բորժոմի` 5 և
Նինոծմինդա՝ 0։
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 324 անձ։
Ախալցիխեում՝ 66,
Բորժոմիում՝ 88,
Ադիգենում՝ 117,
Ասպինձայում՝ 42,
Ախալքալաքում՝ 8 և
Նինոծմինդայում՝ 3:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 81 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 28 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4168, իսկ մահվան դեպքերը՝ 44։
Այս պահի դրությամբ սպասվում է 62 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 97 անձ, ընթանում է փորձաքննություն։