Հայաստանում ապրիլի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1291-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 43-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Դուրս է գրվել ևս 22 անձ, ընդհանուր՝ 545։ Մահվան ելքով 20 դեպք կա։

Այս ընթացքում, ընդհանուր առմամբ՝ 12 680 թեստավորում է արվել:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև մայիսի 12-ը: