Հենզել Մկոյանի տան մոտակայքում, Ազատություն-Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկում լուսացույցերը կրկին աշխատում են: Դրանք միացվել են «Energo Pro Georgia» ընկերության էներգամատակարարման ցանցին:

Գրեթե մեկ ամիս է, ինչ Ազատություն-Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկում լուսացույցերը չէին աշխատում, քանի որ չէր աշխատում նաև այն հիդրոէլեկտրակայանը, որը էլեկտրականությամբ էր ապահովում տվյալ լուսացույցերը:

Հենզել Մկոյանի տան մոտ լուսացույցները չեն աշխատում

Այսօր առավոտյան, սակայն, լուսացույցերը կրկին սկսել են աշխատել:

Քաղաքապետարանի հայտարարության հիման վրա, երեկ «Energo Pro Georgia»-ի աշխատակիցները լուսացույցերը միացրել են իրենց էլեկտրամատակարարման ցանցին:

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքով, բացի լուսացույցերից, «Energo Pro Georgia»-ին միացված էին նաև փողոցային լուսավորության 24 հենասյուներ` Աղմաշենեբելի և Երևանյան փողոցներում: Ինչպես նշել է նա, վերոնշյալ հենասյուները միացված էին նաև այն ՀԷԿ-ին, որը դադարեցրել է իր աշխատանքը:

Նշենք, որ ՍՊԸ «Էներգիա» հիդրոէլեկտրակայանը, որը ապահովում է տվյալ լուսացույցերը հոսանքով, պատկանում է նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի ընտանիքին: ՀԷԿ-ն իր աշխատանքը դադարեցրել է շահագործման թույլտվության բացակայության պատճառով:

Հենզել Մկոյանի տան մոտ գտնվող լուսացույցները սկսել են աշխատել