Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Սաքստատ) տվյալների համաձայն, 2020 թ.-ի ընթացքում ամբողջ երկրում, ՆԳՆ-ն բացահայտել է ընտանեկան բռնության 9144 զոհի և 8717 բռնություն գործադրող անձի:
Ըստ «Սաքստատ»-ի հրապարակած տեղեկատվության՝ անցյալ տարի երկրում ընտանեկան բռնության զոհ է դարձել 7573 կին և 1571 տղամարդ: Ինչ վերաբերում է բռնացողներին, 7197-ը տղամարդիկ են եղել, 1519-ը` կանայք:
Ինչ վերաբերում է Թբիլիսիում բռնացողների և ընտանեկան բռնության զոհերի թվին, ապա մայրաքաղաքում հայտնաբերվել է 4 203 բռնության զոհ և 3 958 բռնացող: Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Թբիլիսիում ինչպես ընտանեկան բռնության զոհերի, այնպես էլ բռնություն գործադրողների մեծ մասն ընդգրկվում է 25-44 տարեկան տարիքային խմբում:
Ինչ վերաբերում է շրջաններին, ապա անցյալ տարի ամենամեծ քանակությամբ ընտանեկան բռնության զոհերը (852) և բռնություն գործադրողները (849) գրանցվել են Աջարիայի շրջանում: