The Culture Trip ճամփորդական ամսագիրը նոր կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո, ընթերցողին խորհուրդ է տալիս ճանապարհորդել Թբիլիսիում և Եվրոպայի 5 քաղաքներում:
Նշված ամսագրում հրապարակված հոդվածի մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը:
«Travel After Coronavirus: The Lesser-Known European Cities To Visit» վերնագրով հոդվածում, լրագրող Ժոզեֆին Պլատը Գոտենբերգի, Բելգդրադի, Տիրանայի, Գդանսկի և Կորբոդասի հետ միասին նկարագրում է նաև Վրաստանի մայրաքաղաքը: Հոդվածը սկսվում է Թբիլիսիով:
«Թբիլիսին բացառիկ աշխարհագրական և մշակութային ժառանգության կրող է: Մշակույթն այստեղ հատվում է քաղաքի պատմության և առաջընթացի հետ: Թբիլիսին առանձնանում է խորհրդային, մոդեռնիստական շենքերով, եկեղեցիներով և միջնադարյան բերդ-ամրոցներով: Սա նորարարության քաղաք է, որտեղ միաձուլված են արվեստի և նորաձևության պատկերները»,- նշված է հոդվածում:
Հոդվածի հեղինակն ընթերացողին խորհուրդ է տալիս այցելել Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային սրահ և Վրաստանի կերպարվեստի թանգարան, ինչպես նաև՝ Գոգիրդիի շոգեբաղնիք, իսկ ուտեստներից խորհուրդ է տալիս համտեսել խաճապուրին:
The Culture Trip ճամփորդական ամսագիրն աշխարհում ամեն ամիս 20 միլիոն ընթերցող ունի: