Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են գիշերը, տեղական ժամանակով 01:23-ին:
Նախնական տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղից ոչ հեռու:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3,2 բալ, 10 կմ խորության վրա: