Հայաստանում փետրվարի 8-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 168 177-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 89-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Փետրվարի 7-ին 1870 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 666 195 թեստավորում։
Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից և 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3123 դեպք կա, այլ պատճառով՝ 783։
Ապաքինվել է ևս 156 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 159 876 է։ Փաստացի բուժվողների թիվը 4 395 է։