Այսօր՝ փետրվարի 7-ին, Ախալքալաքում կորոնավարակի նոր դեպք չի հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 584, որից 327-ը՝ Ախալքալաքում, իսկ 150-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 7 նոր դեպք. Ադիգենի՝ 0, Ասպինձա՝ 2, Ախալցիխե՝ 1, Ախալքալաք՝ 0, Բորժոմի` 4 և Նինոծմինդա՝ 0:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 339 անձ. Ախալցիխեում՝ 26, Բորժոմիում՝ 65, Ադիգենում՝ 221,
Ասպինձայում՝ 17, Ախալքալաքում՝ 10 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 70 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 24 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել։
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 371, իսկ մահվան դեպքերը՝ 44։
Այս պահի դրությամբ սպասվում է 40 թեստի պատասխան։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 11 անձ, ընթանում է փորձաքննություն։