Երեկ Հայաստանում կատարվել է 3844 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 547 նոր դեպք: 210 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 19 դեպք:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 208 520 դեպք, որոնցից 187 466-ն` առողջացած, 3 878-ը` մահվան ելքով: Ընդհանուր առմամբ կատարվել 935 427 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 980 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 196 պացիենտ: