Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 193-ով և դարձել 343 350: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 6 437 մարդ, կատարվել է 2 479 389 թեստավորում (+7069), առողջացել են վարակվածներից 327 539-ը (+510):

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7 885 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով ու դարձել 1 489։