Դեկտեմբերի 23-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 164 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 767 մարդ, մահացել է 68 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 918 641, այստեղից ապաքինվել է 873 178 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 13 289:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 43 437 փորձարկում, այդ թվում 25 020-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 18 417-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 4.98% է, վերջին 14 օրվանը՝ 6.43%, վերջին 7 օրվանը՝ 5.94%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 428 334 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 12 351 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 34 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 327 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 009 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: