Նինոծմինդայի շրջանի դպրոցներում կներդրվի վիդեոմոնիտորինգի համակարգ և կարգադրիչների ինստիտուտ` մանդատ: Նինոծմինդայում ծնողներն ու աշակերտները ողջունեցին այս նորարարությունը:

Աշակերտ Փամբուխ Բդոյանի ծնողը կարծիքով վաղուց էր անհրաժեշտ իրականացնել այս փոփոխությունը, քանի որ դա կարող է օգնել դպրոցին տեսախցիկների միջոցով վերահսկել ամբողջ դպրոցի տարածքը:

«Արդեն կարգապահությունը նույնպես դպրոցում կլինի լավ մակարդակի վրա: Դրա շնորհիվ դպրոցի անվտանգությունը նույնպես կլինի բարձր մակարդակի վրա, որպես ծնող, ես ողջունում եմ, և ուրախ եմ, որ մեր դպրոցներում կներդրվի այս համակարգը», – ասաց նա:

Դպրոցի աշակերտ Ենոք Չոկանդարյանն ասում է, որ առաջին հերթին այն կնպաստի, որ դպրոցում չեն լինի կողմնակի մարդիկ, նրանք չեն խանգարի դասերը: «Սա դպրոցի և աշակերտների համար մեծ, դրական նշան է»:

Նինոծմինդայի դպրոցներում իրականացվող նորարարությունների մասին մանրամասները jnews.ge-ն կներկայացնի ավելի ուշ, երբ ստանա պատասխաններ Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունից:

Բորիս Ղարսլյան