Նոյեմբերի 2-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 553 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4 223 մարդ, մահացել է 47 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 726 941, այստեղից ապաքինվել է 669 822 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 136:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 48 901 փորձարկում, այդ թվում 36 630-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 271-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 11.36% է, վերջին 14 օրվանը՝ 9.02%, վերջին 7 օրվանը՝ 9.06%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 982 593 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 369 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 33 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 493 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 103 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: