Նոյեմբերի 5-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 340 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 631 մարդ, մահացել է 62 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 743 511, այստեղից ապաքինվել է 681 919 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 300:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 55 301 փորձարկում, այդ թվում 32 544-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 22 757-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 9.66% է, վերջին 14 օրվանը՝ 9.45%, վերջին 7 օրվանը՝ 9.99%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 995 150 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 063 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 36 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 666 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 242 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: