Վեցամյա Դավիթ Իգիթյանն ապրում է Թբիլիսիում, նրա մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ): Դավիթն իր 4-ամյա քրոջ և ծնողների հետ ապրում է վարձով բնակարանում, կորոնավարակի և Վրաստանում տնտեսական ծանր իրավիճակի պատճառով նրա ծնողները գործազուրկ են մնացել:
Մայրը Թբիլիսիի օդանավակայանում աշխատում էր որպես մաքրուհի, իսկ այժմ նա անում է ցանկացած իրեն համար հասանելի աշխատանք: Տղայի հայրը կոշկակար է, և այս պահին նրա համար նույնպես շատ քիչ աշխատանք կա: Դավիթը ի ծնե հիվանդ է:
«Տղաս 6 տարեկան է, մարտին կլրանա նրա 7 տարեկանը: 3 ամսականում նա տառապում էր բակտերիալ մենինգիտից, տարավ իշեմիկ ինսուլտ, իսկ վերջում նրա մոտ գլխուղեղի կաթված ախտորոշվեց: Կաթվածից հետո աջ կողմից նրա ոտքը և ձեռքը ավելի կարճ է, նրան 2019 թ.-ին վիրահատեցին: Նրա ոտքն ուղղեցին, այն ընդհանրապես կախված էր օդից, և ոտքը քիչ-քիչ երկարեց: Նրա ձեռքը լավ չի աշխատում, քանի որ դեռ պետք է վիրահատվի: Վերջերս էլ նրա համար պատրաստեցին կորսետ, որն արժե 5400 լարի, իր մարմնի դիրքը ֆիքսելու համար: Մենք քայլասայլակ սարքեցինք, որպեսզի նա գոնե կանգնի, անընդհատ սայլակում է, որպեսզի չնստի: Նա անընդհատ դեղերի և տակդիրների կարիք ունի, այն պատճառով, որ մենք գործազուրկ ենք մնացել, չենք կարող դեղեր գնել, էլ չեմ ասում վերականգնողական թերապիայի մասին… Նրան անասելի շատ են հարկավոր դեղերը», – ասում է Դավիթի մայրը՝ Ռուզաննան:
Մոր խոսքով՝ երեխային վերականգնողական թերապիան անհրաժեշտ է:
«Միայն լողավազանն արժե 40 լարի, մեկ լողը՝ հրահանգչի հետ միասին: Մինչդեռ մենք հնարավորություն ունեինք՝ աշխատում էինք: Մեզ հաջողվում էր անել այս ամենը: Ցեխային լոգանքներ էինք անցկացնում՝ հետվիրահատական վերքերը վերականգնելու համար: Նրա մարմնի վրա 14 անցք կար: Ես արդեն երկրորդ տարին է չեմ աշխատում: Ցավոք, կան կես դրույքով աշխատանքներ, ինչ-որ տեղ հավաքարարի աշխատանք… Ես գնում եմ ամեն տեղ», – ասում է Ռուզաննան:
Ցանկացողները կարող են ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ գումար փոխանցելով «ԹԻ-Բի-Սի» բանկում բացված հաշվեհամարին:
Հաշվեհամարը` GE37TB392745061100079