Այսօր՝ հունվարի 31-ին, Ախալքալաքում կորոնավարակի ոչ մի դեպք չի հաստատվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 522, որից 326-ը՝ Ախալքալաքում, իսկ 148-ը՝ Նինոծմինդայում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 8 նոր դեպք։

Ադիգենի՝ 5,
Ասպինձա՝ 0,
Ախալցիխե՝ 1,
Ախալքալաք՝ 0,
Բորժոմի` 2 և
Նինոծմինդա՝ 0։

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 306 անձ։

Ախալցիխեում՝ 62,
Բորժոմիում՝ 79,
Ադիգենում՝ 113,
Ասպինձայում՝ 39,
Ախալքալաքում՝ 10 և
Նինոծմինդայում՝ 3:

Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 87 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 32 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4200, իսկ մահվան դեպքերը՝ 44։

Այս պահի դրությամբ սպասվում է 26 թեստի պատասխան։

Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 13 անձ, ընթանում է փորձաքննություն։