Ախալքալաքի կենտրոնում բողոքի ակցիա է ընթանում: Կոնկրետ պահանջ, կոնկրետ կազմակերպիչ չկա: Մարդիկ դժգոհում են կորոնավիրուսի համաճարակի ժամանակ մտցված սահմանափակումների դեմ:
Այն մասին, որ Ախալքալաքում բողոքի ակցիա պետք է տեղի ունենա, հավաքվածները իմացել են սոցիալական կայքերից, մեդիայի հրապարակումներից:
Մարդիկ եկել են իրենք բողոքը հայտնելու: Հիմնական թեմաները, որոնք հուզում են բնակչությանը, դա փակ սահմաններն են, ինչի պատճառով նրանք չեն կարողացել արտագնա աշխատանքի մեկնել, և, որ իրենց ընտանիքները պահում են վարկերով: Որոշները բողոքում են վատ ճանապարհներից, մյուսները, որ վարկերը չեն կարողանում փակել, իսկ որոշները չեն կարողանում իրենց գյուղատնտեսական մթերքն իրացնել:
Հավաքվել է մոտավոր 200-300 մարդ:
Բողոքի ակցիայի մանրամասների մասին կարող եք կարդալ մեր հաջորդ հրապարակումներում: