Ախալքալաքի մունիցիպալիտետի Աբուլ գյուղում չկա բնական գազ, նորմալ ճանապարհ, և ամենակարևորը՝ խմելու ջուր:
Գյուղացիները դժգոհում են, որ արդեն մի քանի տարի աշխատում են Աբուլ գյուղի ջրամատակարարման խնդիրը լուծել, բայց նրանք կրկին ջուր չունեն:
Գյուղում ապրում է շուրջ 120 ընտանիք, այստեղ կա մի քանի ջրի աղբյուր, բնակիչներն ամեն օր, մի քանի անգամ, դույլերով ջուր են կրում:
Ջրավազանը կառուցելուց մի քանի տարի անց տեղադրեցին պոմպերը: Գյուղի համար ջրամբարը կառուցվել է սարավանդի վրա: Այնուհետեւ նրանք կառուցեցին բաշխիչ համակարգը, ջրատար խողովակները հասցրեցին բնակիչներին:
Գյուղի բնակիչներն ասում են, որ բոլոր աշխատանքների իրականացման համար նախատեսվել էր 130 000 լարի, իսկ տեղական իշխանությունների ներկայացուցիչները` Աբուլի ջրամատակարարման մասին մեր նախորդ նյութերում, հայտնել էին, որ նախագծի ընդհանուր գումարը կազմել է 75 000 լարի:
«Այն ժամանակ մեզ հավաստիացրեցին, որ երկրորդ փուլը կիրականացվի 2018 թվականին: Սակայն արդեն 2019 թվականն է, բայց ոչ մի նորություն», – ասում է Աբուլ գյուղի բնակիչը:
Գյուղացիները կարծում են, որ նախագծի փողերը պարզապես «թաղված են գետնի մեջ»:
Փիլիպոսյան Շավարշը դժգոհում է, որ այդքան գումար ու ժամանակ է ծախսվել, բայց ջուր չկա:
Գյուղացիների խոսքերով, խողովակաշարը պայթել է ավազանի մոտ:
«Եկան մարդիկ, նայեցին, բայց դեռ չեն վերանորոգել, ասացին, որ ստուգել են ջրավազանը, խողովակաշարը պետք է վերանորոգեն ուրիշները», – ասում է Աբուլ գյուղի մեկ այլ բնակիչ:
Ինչպես և երբ է լուծվելու այս հարցը, մենք փորձեցինք պարզել Աբուլ գյուղում քաղաքապետի ներկայացուցչից Սամվել Ղարախրխզյանից:
«Ջրամբարի մոտ խողովակաշարի վրա վթար է, խողովակը պայթել է, եւ շուտով այդ խնդիրը կլուծվի», – ասում է Սամվել Ղարախրխզյան:
Որքա՞ն գումար է հատկացվել, ե՞րբ գյուղում ջրամատակարարման խնդիրը փաստացի կլուծվի, ո՞վ է ֆինանսավորել այս նախագիծը, ե՞րբ եւ ի՞նչ է կատարվել այս ծրագրի շրջանակներում եւ շատ այլ հարցերի պատասխանների քաղաքապետի ներկայացուցիչը չկարողացավ պատասխանել` ասելով, որ վերջերս է անցել այս աշխատանքին եւ չգիտի այդ մանրամասները: Մենք կփորձենք գտնել այդ հարցերի պատասխանները և կներկայացնենք Ձեր ուշադրությանը:
Բրատիսլավ Իգիթխանյան