Շուտով կսկսվի Ալաթուման-Բեժանո ճանապարհի վերականգնման աշխատանքների առաջին փուլը: Այս պահին ընթանում է փաստաթղթերի պատրաստման գործընթացը: Ընդհանուր առմամբ, ասֆալտապատվելու է ճանապարհի 2880 մ-ը:
Ալաթուման-Բեժանո ճանապարհը կկառուցվի երկու փուլով: 225 000 լարիի չափով աշխատանքների առաջին փուլը կիրականացվի այս տարի՝ տեղական բյուջեից կհատկացվի 25 000 լարին, իսկ մնացած 200 000 լարին՝ տարածաշրջանային հիմնադրամից: Երկրորդ փուլը, որի իրականացման համար պահանջվում է 1 661 102 լարի, կիրականացվի 2021 թվականին: 69 305 լարին կհատկացվի տեղական բյուջեից, իսկ մնացած 1 591 797 լարին՝ տարածաշրջանային հիմնադրամից:
Ալաթուման-Բեժանո ճանապարհի 2880 մ երկարությամբ հատվածի ասֆալտապատման աշխատանքների ընդհանուր գումարը 1 886 102 լարի է:
Ախալքալաքի քաղաքապետարանը Ալաթուման-Բեժանո ճանապարհի կառուցման համար հայտարարել է տենդեր՝ 1 886 102 լարիի չափով, սակայն «Արալի» ընկերությունը այն հաղթել է 1 872 788 լարիով:
Շինարարական ընկերության ներկայացուցիչ Օթար Թաթեիշվիլիի խոսքով, ներկայումս ընթանում է փաստաթղթերի պատրաստման գործընթացը: Շինարարական աշխատանքները կսկսվեն պայմանագրի կնքումից անմիջապես հետո:
«Փաստաթղթերի պատրաստման գործընթացն ընթացքի մեջ է, պայմանագիրը դեռ չի ստորագրվել», – ասում է նա:
Նշենք, որ ճանապարհի այս հատվածի նորոգումը տարիներ շարունակ քննարկման առարկա է հանդիսանում բնակչության շրջանում: Գյուղացիների խոսքերով, իրենք այս հարցով բազմիցս դիմել են համապատասխան գերատեսչություններին:
Բրատիսլավ Իգիթխանյան