Նինոծմինդայի քաղաքապետարանը էլեկտրոնային մրցույթ է հայտարարել 7 թափուր աշխատատեղի համար: Մասնակցության հայտ է ներկայացրել 64 հոգի:
Թափուր աշխատատեղերի մրցույթը հայտարարվել է hr.gov.ge թափուր հաստիքների պաշտոնական կայքում: Յոթ թափուր աշխատատեղերի համար մրցույթի հայտ է ներկայացրել 64 քաղաքացի:
Թափուր աշխատատեղերն են.
. Երրորդ կարգի ավագ մասնագետ Վերահսկողության և արձագանքման ծառայությունում,
. Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսական հիմնախնդիրների երկրորդ կարգի կրտսեր մասնագետ,
. Առողջապահության և սոցիալական ծառայությունների պետ,
. Կրթության, մշակույթի և հուշարձանների պահպանության բնագավառում երկրորդ կարգի կրտսեր մասնագետ,
. Կրթության, մշակույթի և հուշարձանների պահպանության վարչության պետ,
. Մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության, երիտասարդության և զբոսաշրջության ծառայության պետ,
. Պետական գնումների ծառայության երկրորդ կարգի կրտսեր մասնագետ:
Նշենք, որ մրցույթն անցկացվում է երկու փուլով. առաջին փուլը փաստաթղթերի ընդունումն է, երկրորդ փուլը` հարցազրույցը, որից հետո թեկնածուներն անմիջապես կընտրվեն:
Քաղաքապետարանի վարչական ծառայության պետի և Նինոծմինդայի շրջանի քաղաքապետարանի մրցութային հանձնաժողովի նախագահ Սամսոն Փնջոյանի խոսքով, վերջնական արդյունքները պարզ կլինեն հարցազրույցից հետո:
Հիշեցնենք, որ օգոստոսին հայտնի դարձավ, որ Նինոծմինդայի քաղաքապետարանում բազմաթիվ աշխատակիցներ զանգվածաբար սեփական կամքով պաշտոնանկ են եղել:
«Սեփական կամքով» զանգվածային հեռացումներ Նինոծմինդայում
ISFED. «Նինոծմինդայում նկատվել են քաղաքական հողի վրա աշխատանքից հեռացման փաստեր»
Մասնագետներից և լիազորներից ո՞ւմ են փոխարինել Նինոծմինդայում
Աղբյուրը՝ Nor.ge