Ապրիլի 1-ի տվյալներով, Ջավախքում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 255 հոգի, որից 112-ը Նինոծմինդայում, իսկ 143-ն Ախալքալաքում:
Ախալքալաքում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 143 մարդ, 17 մարդ շարունակում է կարանտինի մեջ մնալ, իսկ 2 հոգի դուրս է եկել կարանտինից:
Նինոծմինդայում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 112 հոգի: Իսկ թե՞ կարանտինում քանի հոգի է գտնվում մեզ չկարողացան տվյալներ տրամադրել Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնից, նշելով, որ մաքսատնից միանգամից կարանտին են տանում, այդ պատճառով մենք կոնկրետ տվյալներ չունենք:
Աստիճանաբար ինքնամեկուսացվածների քանակը Ջավախքում կրճատվում է, ըստ երկիր մուտք գործած օրերի:
Կանխարգելիչ նպատակներով Վրաստանի բոլոր այն քաղաքացիները, ովքեր վերադառնում են այլ երկրներից պարտադիր 14-օրյա կարանտին են անցնում: