Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 234 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 91 մարդ, մահացել է 9 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 272 851 դեպք, այստեղից ապաքինվել է 266 693 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 576:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 15 919 փորձարկում, այդ թվում 6 210-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 9 709-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 1,47 տոկոս է, վերջին 14 օրվանը՝ 1,55 տոկոս, վերջին 7 օրվանը՝ 1,56 տոկոս:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 307 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 1 410 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 133 անձ: