Ախալքալաքի մունիցիպալիտետում համավարակային գյուղատնտեսական տարին առանձնացավ որոշ մշակաբույսերի վարելահողերի ավելացմամբ: Ներկայացնում ենք տվյալներ, թե ինչ բերք և ինչ քանակությամբ է հավաքվել, Ախալքալաքի մունիցիպալիտետում, 2020 թվականին, ինչպես նաև, թե ինչպիսին են անասնապահության արդյունքները տարածաշրջանում:
Ախալքալաքի մունիցիպալիտետում 2020 գյուղատնտեսական տարին, ըստ Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության Գյուղական զարգացման գործակալության Ախալքալաքի խորհրդա-տեղեկատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռամազ Գոգոլաձեի, որոշակի հաջողություններ ունեցավ: Ավելացավ վարելահողերի քանակը, քանի որ շատերը, չկարողանալով մեկնել արտերկիր աշխատելու, սկսեցին զբաղվել գյուղատնտեսությամբ: Այլ հարց է, թե ինչպիսի ազդեցություն ունեցավ այն, JNEWS- ը դրան առանձին կանդրադառնա:
Ախալքալաքում անասնաբուծության վրա համավարակի ազդեցությունն ուսումնասիրված չէ, սակայն վիճակագրությունը հետևյալն է.
Խոշոր եղջերավոր անասունների և ընտանի թռչունների քանակը Ախալքալաքի մունիցիպալիտետում 2020 թ-ին.
Խոշոր եղջերավոր անասուններ՝ կովեր- 32 764, որից 20 323-ը կթու են
Խոզ՝ 10 049
Ոչխար՝ 13 033
Այծ՝ 374
Հավ՝ 5321
Հնդկահավ՝ 191
Բադ՝ 525
Սագ՝ 623
Մեղվի փեթակ՝ 4357
Մենք նաև տրամադրում ենք տվյալներն այն մասին, թե ինչ մշակաբույսեր և որքան է աճեցվել մունիցիպալիտետում՝ 2020 թ-ին և 2019 թ-ին:
Անցյալ տարվա համեմատ, Տեղեկա-խորհրդատվական կենտրոնի վիճակագրության համաձայն, կարտոֆիլի, ցորենի, և սունելիի դաշտերի քանակն աճել է: Նվազել են գազարի, սունելիի, սխտորի և ճակնդեղի դաշտերը:
Հավաքված բերքի տվյալները տոննաներով