Վրաստանի խորհրդարանը 78 ձայնով, երրորդ ընթերցմամբ` աջակցել է կանոնակարգում կատարվելիք փոփոխությունները, որոնք ընդունվել են անխմբակցական պատգամավորների համար:
Ծրագրում ամրագրված է, որ անխմբակցական պատգամավորները կկարողանան առաջադրել փոխխոսնակներին և կոմիտեների նախագահի տեղակալներին: Բացի այդ, ընդգրկված է նրանց մասնակցությունը խորհրդարանական քննարկումներին, հարցապնդմանը, առաջին և երկրորդ ընթերցումներին՝ 15 րոպեանոց ելույթներով:
Փոփոխություններն արտացոլված են կանոնակարգի անցումային դրույթներում, և նոր նորմերը կգործեն միմիայն 10-րդ գումարման խորհրդարանի համար: