Վրաստանում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա ցուցանիշների համեմատ աճել է 55.72%-ով: Այս մասին ասվում է Վրաստանի Ներքին գործերի նախարարության կայքում հրապարակված վիճակագրության մեջ:
Այս տարվա մարտին Վրաստանում գրանցվել է մոտ 5,4 հազար հանցագործություն, իսկ 2017 թ.-ին նույն ժամանակահատվածում հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է մոտ 3,5 հազար: Միևնույն ժամանակ, հանցագործությունների բացահայտումը այս տարվա մարտին կազմել է 26,91%:
Վիճակագրության համաձայն, 2018 թ.-ի մարտին ամենից շատ արձանագրվել է սեփականության դեմ կատարված հանցագործություններ (գողություններ, հափշտակումներ, կողոպուտ և այլն) 2.2 հազար: Երկրորդ տեղում մարդկային առողջության դեմ կատարված հանցագործություններն են (թեթև, նվազ ծանր, ծանր կարգի մտածված վնաս հասցնել առողջությանը, բռնություն, ընտանեկան բռնություն և այլն) 972:
Երրորդ տեղում, տրանսպորտի շահագործման կանոնների խախտման հետ կապված հանցագործություններն են: Այս տարվա մարտին Վրաստանում գրանցվել է 450 նման հանցագործություն:
Մարտին արձանագրվել է ևս 6 մտածված սպանություն, որոնցից երեքն արդեն բացահայտվել են: Սա 40%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշներից: 2017 թ.-ի մարտին արձանագրվել է 10 մտածված սպանություն, որոնցից յոթը բացահայտվել են:
Նյութը` Новости Грузия