«Վրաստանի կառավարության հաջորդ կարևոր քայլը կլինի ուսումնական հաստատությունների բացումը, և առաջին հերթին՝ նախակրթական ուսումնական հաստատությունները», – հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ժամանակ:
Ըստ նրա, հենց որ համաճարակային ցուցանիշը 4%-ից ցածր լինի, պետք է ամեն ինչ անել, որպեսզի ուսումնական հաստատությունները վերսկսեն իրենց աշխատանքը:
«Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ է նշանակում դպրոցականների և նրանց ծնողների համար երկար ժամանակով տանը մնալը, ինչպես նաև այն, որ նրանք դասարանում ֆիզիկապես ներկա գտնվելու հնարավորություն չունեն: Հենց որ համաճարակային իրավիճակը մեզ թույլ տա, և հենց որ վարակի մակարդակը նվազի 4%-ից, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի արագ գործարկենք ծայրաստիճան կարևոր ոլորտը, հատկապես մեր երեխաների համար», – ասել է Գիորգի Գախարիան: